Առողջապահություն 4.2011
Շրջայց Շիրակի մարզ
![Շրջայց Շիրակի մարզ Շրջայց Շիրակի մարզ](up/article/big/file_18604_2654688.jpg)
ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը վերջերս աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում, այցելել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող վարկային ծրագրի և Սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով հիմնանորոգվող մարզային բժշկական հաստատություններ:
Աշխատանքային օրվա սկզբում նախարարն այցելել է Մարալիկի բժշկական կենտրոն: Սոցիալական ներդրումների հիմնադրամի տնօրեն Աշոտ Կիրակոսյանի և Մարալիկի քաղաքապետ Արտակ Գևորգյանի հետ բաժանմունքներում ծանոթացել է բուժօգնության իրականացման պայմաններին, զրուցել հիվանդների հետ: Համայցի ընթացքում նախարարն ուսումնասիրել է հիվանդանոցի շենքը, բուժսարքավորումների վիճակը, որոնք, ի դեպ, հիմնականում, անցյալ դարի 60-70-ական թվականների արտադրության են:
Նախարարն այցելել է նաև հիգիենիկ և հակահամաճարակային մարզային տեսչության ներկայացուցչություն, որը մինչև օրս տեղակայված է տնակում: Այնուհետև նա շրջել է հիվանդանոցի տարածքում, ներկաների հետ քննարկել հիվանդանոցի շրջակայքը բարեկարգելու և ապագայում տարածքն օպտիմալ եղանակով օգտագործելու բոլոր հնարավոր ուղիները: Քննարկվել է նաև Մարալիկի բժշկական կենտրոնի հետագա գործունեության, հիմնանորոգման, ինչպես նաև նորագույն սարքավորումներով ու գույքով հագեցնելուն առնչվող հարցեր:
Սոցիալական ներդրումների հիմնադրամի ղեկավարության հետ քննարկվել են հիմնանորոգման աշխատանքների ծավալն ու ժամկետները:
Օրվա երկրորդ կեսին եղել են Ամասիայի առողջության կենտրոնում, հետևել Սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով իրականացված վերանորոգման աշխատանքներին, որոնք արդեն ավարտվել են: Ընդհանուր առմամբ, պաշտոնյաները հավանության են արժանացրել կատարված աշխատանքը, տեղում քննարկել կենտրոնն անհրաժեշտ սարքավորումներով և գույքով ապահովելու հարցերը:
Շուտով ամասիացիները լիարժեք բուժօգնություն ստանալու հնարավորություն կունենան առողջության կենտրոնի հիմնանորոգված շենքում:
Այցի ավարտին առողջապահության նախարարը եղել է նաև Գյումրու նոր կառուցվող բժշկական կենտրոնի շինարարական հրապարակում: Նրան են ներկայացվել աշխատանքների ընթացքը, խնդիրները: Նախարարը կատարված աշխատանքները գնահատել է դրական և հանձնարարել պահպանել աշխատանքների բարձր որակն ու տեմպը:
Գյումրու բժշկական կենտրոնը նախատեսված է շահագործման հանձնելու 2012 թ. ապրիլին:
Նշենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսվել է մինչև 2011 թ. դեկտեմբերի 31-ը միավորել Շիրակի մարզային, Սամարիթեր, Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցների վիրաբուժական և թերապևտիկ ծառայություները` Գյումրի քաղաքում ստեղծելով մեծահասակների մեկ բազմապրոֆիլային հիվանդանոց` 210 մահճակալ հզորությամբ: Այդ նպատակով առաջարկվել է Ավստրիական մանկական հիվանդանոցի ներկա շենքին կից կառուցել նոր քառահարկ մասնաշենք, որտեղ կտեղակայվեն մարզային հիվանդանոցի, Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցի բոլոր, ինչպես նաև «Սամարիթեր» հիվանդանոցի թերապևտիկ, սրտաբանական և հեմոդիալիզի բաժանմունքները: Նոր հիվանդանոցում կգործի նաև նեղ մասնագիտական խորհրդատվական կենտրոն, որտեղ կսպասարկվեն ու բժշկական խորհրդատվություն կստանան ընտանեկան բժշկի, տեղամասային թերապևտի և մանկաբույժի կողմից ուղեգրված հիվանդները:
Արդյունքում Շիրակի մարզային և Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցների շենքերը կազատվեն և կհանձնվեն մարզպետարանի տնօրինությանը:
Գյումրու նոր բժշկական կենտրոնի շենքի կառուցման և բժշկական ժամանակակից սարքավորումներով և կահույքով հագեցման աշխատանքներն իրականացվում են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրերի շրջանակներում:
Կենտրոնի շինարարական աշխատանքների համար վարկային ծրագրի միջոցներից նախատեսված է իրականացնել ավելի քան 3 միլիարդ ՀՀ դրամի ներդրում:
Ներկայումս ընթանում են քառահարկ շենքի երրորդ հարկի միաձույլ հիմնակմախքի բետոնացման աշխատանքները: Զուգահեռաբար իրականացվում են նկուղային հարկի հարդարման, առաջին հարկի միջնապատերի կառուցման և ինժեներական կոմունիկացիաների անցկացման աշխատանքները:
Բժշկական կենտրոնը կհագեցվի նաև բժշկական ժամանակակից սարքավորումներով և կահույքով:
ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում կգործի միջազգային չափանիշներին համապատասխանող, արդի բազմապրոֆիլային բժշկական կենտրոն, որը մարզի բնակչությանը կմատուցի որակյալ և մատչելի բժշկական ծառայություններ:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![2012 թ. հունվարից սկսած «Առողջապահությունն» ունենալու է տեղեկատվական, վերլուծական, հանրամատչելի ուղղվածություն 2012 թ. հունվարից սկսած «Առողջապահությունն» ունենալու է տեղեկատվական, վերլուծական, հանրամատչելի ուղղվածություն](up/article/small/file_18602_1072654.jpg)
Աշխարհն այսօր հեղեղված է հազարավոր լրատվամիջոցների տարաբնույթ հաղորդագրություններով: Ժամանակակից մարդն իր առօրյա կյանքում գրեթե միշտ հաղորդակից է դառնում օրվա նորություններին...
![](images/calendar.png)
![«Առողջապահությունը» 55 Տարեկան է «Առողջապահությունը» 55 Տարեկան է](up/article/small/file_18603_2884647.jpg)
«Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ «Առողջապահություն» հանդեսի 55-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր արարողությունը...
![](images/calendar.png)
![Բացվեց Գավառի բժշկական կենտրոնը Բացվեց Գավառի բժշկական կենտրոնը](up/article/small/file_18606_7106893.jpg)
Վերջերս Գավառում բացվեց նորագույն սարքավորումներով հագեցված բժշկական կենտրոն: Բացման արարողությանը ներկա էին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը և ՀՀ առողջապահության...
![](images/calendar.png)
![Բժշկական նոր կենտրոն Ապարանում Բժշկական նոր կենտրոն Ապարանում](up/article/small/file_18605_1751781.jpg)
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հավատարիմ մնալով մարզային բուժհաստատությունները վերանորոգելու...
![](images/calendar.png)
![Կստեղծվի նոր կենտրոն Կստեղծվի նոր կենտրոն](up/article/small/picture_18607.jpg)
«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորությամբ դիմել է ՀՀ Կառավարությանը և առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին` օնկոլոգիական հիվանդություններով...
![](images/calendar.png)
Բանալի բառեր. «Ռեպերեն-2», աճուկային ճողվածքներ, սինթետիկ էնդոպրոթեզ
Ճողվածքների վիրահատական բուժումն ինչպես բժշկական, այնպես էլ սոցիալ-տնտեսական նշանակություն ունի: Դա պայմանավորված է ճողվածքների լայն տարածվածությամբ, հատկապես աճուկային կրկնվող մեծ...
![](images/calendar.png)
Սոցիալական հանրությունն ունի բանականություն և ենթակա է ինչպես մարմնական, այնպես էլ հոգեկան հիվանդությունների: Անցյալ դարի 90-ականներին սոցիալիստական երկրների քաղաքական հասարակարգի աննախադեպ փոփոխությունների շեմին ԽՍՀՄ փլուզման...
![](images/calendar.png)
Մենք ապրում ենք հակաբիոտիկներից և հակամանրէային այլ դեղերից կախյալության դարաշրջանում, քանի որ դրանք լայնորեն կիրառվում են տարբեր ախտաբանական վիճակների բուժման համար...
![](images/calendar.png)
Պսորիազը հայտնի է որպես հիմնականում մաշկի ախտահարումով ընթացող և պարբերաբար կրկնվող քրոնիկական հիվանդություն: Երբեմն, հատկապես ոչ ռացիոնալ բուժման դեպքում...
![](images/calendar.png)
![Բժշկական գաղտնիք չպահպանելն օրինազանցություն է Բժշկական գաղտնիք չպահպանելն օրինազանցություն է](up/article/small/picture_18653.jpg)
«Բուժման ընթացքում, նաև առանց բուժման ես չեմ տեսնի կամ չեմ լսի մարդկային կյանքին վերաբերող տեղեկություններ, որոնք չի կարելի երբևիցե հրապարակել, ես կլռեմ այդ մասին` համարելով դա գաղտնիք»...
![](images/calendar.png)
![Մենեջերի համախտանիշ կամ պատասխանատու վարչարարի հիվանդություն Մենեջերի համախտանիշ կամ պատասխանատու վարչարարի հիվանդություն](up/article/small/file_18655_4900410.jpg)
Հոգեբանի անկյունն անդրադարձել էր սթրեսին և նրա հետևանքներին: Այժմ կփորձենք ներկայացնել 21-րդ դարում առավել հաճախ հանդիպող աշխատանքային սթրեսի տարբերակներից մեկը, այսպես կոչված` մենեջերի համախտանիշը...
![](images/calendar.png)
![Արվեստն ինքնարտահայտման կարևոր միջոցներից է Արվեստն ինքնարտահայտման կարևոր միջոցներից է](up/article/small/file_18656_1253742.jpg)
– Ինչպե՞ս ստեղծվեց Ձեր կապը Հայաստանի հետ:
– Դիանա Կացուրիս. - 2000 թ. մի քանի լոնդոնաբնակ ընտանիքներով Հայաստան եկանք և նույն տարին ստեղծեցինք «Հայաստանի բարեկամներ» բարեգործական...
![](images/calendar.png)
Այսօր գաղտնիք չէ, որ շաքարային դիաբետը (ՇԴ) համարվում է դարի աղետ և աշխարհի բնակչության առողջության ամենահիմնական սպառնալիքներից մեկը: Վերլուծական տվյալները փաստում են, որ ՇԴ II տիպով հիվանդների ընդհանուր թիվն ամբողջ աշխարհում...
![](images/calendar.png)
![Մարդու կմախքը Մարդու կմախքը](up/article/small/file_18672_6875331.gif)
Մարդու յուրաքանչյուր ոսկր բարդ օրգան է: Այն ունի իր ուրույն ձևը, կազմությունը, զբաղեցրած տեղը և որոշակի դերը օրգանիզմում: Ոսկրի կազմության մեջ կան բոլոր հյուսվածքները, սակայն գլխավորը ոսկրային հյուսվածքն է...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYa9Xn7j' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384